Թուրքիայի վեց նահանգում հակաահաբեկչական գործողություններ են իրականացվել

13:21, 6 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի տարածքում շարունակվում են իրավապահ մարմինների կողմից իրականացվող հակաահաբեկչական գործողությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Հուրիեթ» պարբերականը տեղեկացնում է, որ նոր գործողություններն իրականացվել են 6 տարբեր նահանգներում` Ստամբուլում, Անկարայում, Քոնյայում, Իսպարտայում (Սպարտա), Վանում և Աղրըում (Արարատ):

Հոկտեմբերի 6-ի առավոտյան իրականացված միաժամանակյա գործողությունների հետևանքով ձերբակալվել է 22 մարդ, որոնց թվում ուսուցիչներ,  ուսանողներ, հասարակական գործիչներ: Նրանք բոլորն էլ հարցաքննության նպատակով կուղարկվեն Անկարա :


© 2009 ARMENPRESS.am