«Էրեբունի-Երևան 2797» սոցիալական ծրագրի 6-րդ օրը նվերներ կստանա 359 ընտանիք

11:44, 6 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության առթիվ անցկացվող սոցիալական ծրագրի  6-րդ օրը մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում նվերներ կստանա ընդհանուր թվով 359 ընտանիք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ծրագրի շրջանակում մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում Երևանի քաղաքապետարանի կողմից որպես նվեր կենցաղային անհրաժեշտ տեխնիկա է տրամադրվում մայրաքաղաքի սոցիալական ամենատարբեր խմբերի ընտանիքների: Հոկտեմբերի  5-ի դրությամբ կենցաղային տեխնիկա է բաշխվել 1969 ընտանիքների:

 


© 2009 ARMENPRESS.am