Ադենում 12 մարդ Է զոհվել Եմենի վարչապետի նստավայրի գնդակոծման հետեւանքով

11:39, 6 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադենում 12 մարդ Է զոհվել Եմենի վարչապետ Հալեդ Բահահի նստավայրի գնդակոծման հետեւանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CNN հեռուստաալիքին: Զոհվածների թվում կան Արաբական Միացյալ Էմիրությունների բանակի զինվորներ: Ինչպես հաղորդել Է Sky Nrws Arabia հեռուստաալիքը, վարչապետն ինքը գնդակոծումից չի տուժել:

Ավելի վաղ տեղեկատվություն Էր ստացվել, որ «Ալ Քասր» հյուրանոցը, որտեղ ժամանակավորապես տեղավորվել Է կառավարության ղեկավարը, հոկտեմբերի 6-ի առավոտյան գնդակոծվել Է նռնականետներից: Արաբական մեկ այլ հեռուստաալիքի՝ Al Arabiya-ի տվյալներով, շենքում հրդեհ Է բռնկել, լսվել են պայթյուններ եւ հրաձգություն:

Եմենում զինված հակամարտությունը շարունակվում Է արդեն շուրջ մեկ տարի: Միջազգային կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, Եմենի տարածքին ավիահարվածներ Է հասցնում մարտից, այն բանից հետո, երբ ապստամբ հուսիները գրավեցին երկրի տարածքի մեծ մասը եւ վտարեցին նախագահ Մանսուր Հադիին, որը փախավ Էր Ռիադ եւ երկիր վերադարձավ միայն սեպտեմբերին:

ՄԱԿ-ի տվյալներով՝ վերջին ամիսներին Եմենում հակամարտության հետեւանքով զոհվել Է մոտավորապես 4,5 հազար մարդ, ներառյալ առնվազն 2110 խաղաղ բնակիչներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` EPA/STRINGER


© 2009 ARMENPRESS.am