Ադրբեջանը GCI ինդեքսում գտնվում է Իրաքի եւ Անգոլայի միջեւ

10:48, 6 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային «Լավ երկրների ինդեքս»-ում (Good Country Index) 125 երկրների մեջ Ադրբեջանը զբաղեցրել է 122-րդ տեղը` հայտնվելով Իրաքի եւ Անգոլայի միջեւ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ca-news-ը, Ադրբեջանից ավելի լավ երկրներ են համարվել Ռուանդան, Սուդանը, Կոնգոն, Հոնդուրասը, Մոզամբիկը:

Հայաստանն այդ ինդեքսում զբաղեցրել է 72-րդ տեղը` առաջ անցնելով այնպիսի երկրներից, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան, Ղազախստանը:

Հետազոտությունների արդյունքները հանրագումարվել են յուրաքանչյուր երկրի համար մի քանի ցուցանիշների գծով հետեւյալ կատեգորիաներում` գիտություն եւ տեխնոլոգիա, մշակույթ, միջազգային խաղաղություն եւ անվտանգություն, համաշխարհային կարգ ու կանոնի մեջ ներդրում, երկրագունդ եւ կլիմա, բարգավաճում եւ կայունություն, առողջություն եւ բարօրություն:


© 2009 ARMENPRESS.am