Հայաստանում հագուստի արտադրությունն աճել է 7.1 տոկոսով

09:45, 6 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս տարվա  հունվար-օգոստոսին 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում մանածագործական արտադրության ծավալները նվազել են 15.8 տոկոսով և կազմել 298 մլն դրամ (մոտ 629 հազար դոլար), փոխարենը՝ հագուստի արտադրության ցուցանիշները բարելավվել են 7.1 տոկոսով և կազմել 5 մլրդ 371.4 մլն դրամ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ  ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2015թ. առաջին ութ ամիսներին արտադրվել են 6 տոննա բամբակյա գործվածքներ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը նվազել է 41.2 տոկոսով),  31.5 տոննա գորգեր և գորգեղեն (աճը՝ 5.4 տոկոս),  4 մլն 604.3 հազար զույգ գուլպեղեն (աճը՝ 54.7 տոկոս) և 2 մլն 595 հատ տրիկոտաժեղեն. այս ցուցանիշն ավելացել է 68.4 տոկոսով։


© 2009 ARMENPRESS.am