Եվրոն թանկացել է 6.33 դրամով

16:42, 5 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 5-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը սահմանել է 473.81 դրամ՝ նախորդ օրվա համեմատ բարձրացնելով 0.66 դրամով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` եվրոյի փոխարժեքն աճել է 6.33 դրամով և կազմել է 534.41 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.94 դրամով և կազմել 720.76 դրամ: Իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.11 դրամով և կազմել 7.27 դրամ:

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը 219.82 դրամ, ոսկին` 17 հազար 377.44 դրամ, պլատինը` 13 հազար 892.81 դրամ:


© 2009 ARMENPRESS.am