«Նասդաք Արմենիա»-ում կատարվել է 680 հազար ԱՄՆ դոլարի առքուվաճառք

16:31, 5 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում հոկտեմբերի 5-ին կատարվել է 680 հազար ԱՄՆ դոլարի առքուվաճառք` 474.00 միջին փոխարժեքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ դոլարի առաջարկը նույնպես կազմել է 474.00 դրամ:

 Բորսայի վարկային ռեսուրսների հարթակում գործարքներ չեն կատարվել:

Հոկտեմբերի 1-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 473.48 դրամ, հոկտեմբորի 2-ին գործարք չի կատարվել:


© 2009 ARMENPRESS.am