«Էրեբունի-Երևան- 2797» սոցիալական ծրագրի 5-րդ օրը նվերներ կստանա 374 ընտանիքներ

14:06, 5 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Էրեբունի-Երևան-2797» տոնակատարության առթիվ անցկացվող սոցիալական ծրագրի 5-րդ օրը մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում նվերներ կստանա ընդհանուր թվով 374 ընտանիքներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հոկտեմբերի 4-ի դրությամբ որպես նվեր կենցաղային տեխնիկա է ստացել երևանաբնակ 1595 ընտանիք:

Ծրագրի շրջանակում մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում Երևանի քաղաքապետարանի կողմից որպես նվեր կենցաղային անհրաժեշտ տեխնիկա է տրամադրվում Հայրենական պատերազմի վետերանների, Արցախյան և աֆղանական պատերազմների մասնակիցների, Արցախում զոհվածների, Արցախյան պատերազմի հաշմանդամների, հակառակորդի հետ շփման գծում 2014-2015թթ. զոհված զինծառայողների, հաշմանդամներ ունեցող, ինչպես նաև միաժամանակ 2 զինծառայողներ ունեցող, գիտության և մշակույթի գործիչների, վաստակաշատ բուժաշխատողների և մանկավարժների ընտանիքներին:

Նվերներ կստանան նաև բազմազավակ, բազմանդամ ընտանիքներ, սիրիահայերի, երիտասարդ, միակողմանի, երկկողմանի ծնողազուրկ երեխա ունեցող ընտանիքները, ինչպես նաև 100 և ավելի տարիք ունեցող տարեցներ և Ցեղասպանությունը վերապրած անձինք: 


© 2009 ARMENPRESS.am