Կոտայքում և Արարատում հակակարկտային կայաններից արձակվել է 847 կրակոց

11:42, 5 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզի Քանաքեռավան, Նոր Արտամեդ, Նոր Գեղի և Եղվարդ համայնքների տարածքներում տեղակայված 10 հակակարկտային կայաններով հոկտեմբերի 5-ին` ժամը 10.16-ից 10.28-ն ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 566 կրակոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ժամը 10.20-ից 10.33-ն Արարատի մարզի Դալար, Բերքանուշ, Բաղրամյան, Ազատավան, Բուրաստան, և Մասիս համայնքների տարածքներում տեղակայված 10 հակակարկտային կայաններով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 281 կրակոց: 


© 2009 ARMENPRESS.am