Արցախի բանակի հրամանատարը ցուցումներ ու հանձնարարականներ է տվել ենթականերին
12:42, 3 Հոկտեմբեր, 2015ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ հոկտեմբերի 2-ին հրավիրվել է ծառայողական խորհրդակցություն, որին ներկա են եղել բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի վարչության անձնակազմը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, անդրադառնալով տարածաշրջանային ընթացիկ և հավանական զարգացումներին, ինչպես նաև առաջիկա անելիքներին` բանակի հրամանատարը ներկաներին տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ:
© 2009 ARMENPRESS.am