Ռուսական կործանիչներն առաջին ավիահարվածներն են հասցրել Սիրիայում

16:36, 30 Սեպտեմբեր, 2015

 ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական մարտական ինքնաթիռները, որոնք բազավորված են Սիրիայի Լաթաքիա քաղաքում, առաջին հարվածներն են հասցրել այդ երկրում կառավարական զորքերի դեմ կռվող զինյալներին դիրքերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 30-ին հաղորդել Է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյաների: Նրանք հայտարարել են, որ ռուսական հրամանատարությունը ԱՄՆ-ին չի տեղեկացրել, թե ինչ թիրախների Է պլանավորում հարվածներ հասցնել:

Մի քանի օրվա ընթացքում ռուսական անօդաչուները տեղեկություններ Էին հավաքում տարածաշրջանի վերաբերյալ:

Այս տեղեկատվությունը հաստատել Է Slemani Times քրդական լրատվական ալիքը: Նրա տվյալներով՝ ռուսական Սու-24 երկու ռմբակոծիչներ սեպտեմբերի 30-ին կեսօրից հետո զինյալների դիրքերին ավիահարվածներն են հասցրել Դամասկոսից 213 կիլոմետր հյուսիս գտնվող Համա քաղաքի շրջանում:

Մինչդեռ, CNN հեռուստաալիքի զրուցակիցների տվյալներով, հարվածները հասցվել են Սիրիայի Հոմս քաղաքի շրջանում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am