Հնդկաստանը հաջողությամբ արձակել Է իր ASTROSAT առաջին աստղադիտարանը

14:05, 28 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանը սեպտեմբերի 28-ին հաջողությամբ ուղեծիր Է դուրս բերել իր ASTROSAT առաջին արբանյակային աստղադիտարանը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կազմակերպության (Indian Space Research Organisation, ISRO) ղեկավար Քիրան Կումարը:

«ASTROSAT-ի հաջող արձակումը Հնդկաստանը դարձրեց Եվրոպայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի հետ ընտրյալ ազգերի ակումբի լիիրավ անդամ, որոնք ունեն իրենց սեփական տիեզերական աստղադիտարանը»,- հայտարարել Է նա: 

PSLV-C30 հրթիռի արձակումը՝ ուղեծրային բազմաալիքային աստղադիտարանով, ինչպես նաեւ չորս ամերիկյան, մեկ կանադական եւ մեկ ինդոնեզական արբանյակներով, կատարվել Է տեղական ժամանակով ժամը 10:00-ին (Երեւանի ժամանակով 08:30-ին) Անդհրա Փրադեշի նահանգի Շրիխարիկոտա տիեզերակայանից: Մեկնարկից 25 րոպե անց բոլոր յոթ արբանյակներն Էլ հաջողությամբ դուրս են բերվել առաջադրված ուղեծրեր: 

Ինչպես նշել Է ISRO-ի ղեկավարը, «այժմ հնդիկ գիտնականների համար բացվում են մերձավոր եւ հեռավոր տիեզերքում երկնային մարմինների ուսումնասիրման ֆանտաստիկ հնարավորություններ»:

ASTROSAT-ի ուղեծիրը գտնվում Է Երկրից 650 կիլոմետր բարձրության վրա: Աստղադիտարանը կարող Է միաժամանակ կատարել տարբեր ասղագիտական օբյեկտների բազմաալիքային հետազոտություններ: Արբանյակի զանգվածը 1513 կիլոգրամ Է, շահագործման հաշվարկային ժակետը՝ 5 տարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am