Հայուհի կուրսանտը Կոմիտասի երգը հնչեցրել է Մեծ Բրիտանիայի ռազմական ակադեմիայում (տեսանյութ)

20:26, 23 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի ռազմական ակադեմիայում, որը տեղակայված է Շրիվենհամում, հայկական ուսանողական խումբը հայ մշակույթը ներկայացնող տաղավարով է հանդես եկել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է տեսանյութեր, որոնցից մեկում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ուսանողուհին ներկայացնում է Կոմիտասի «Գարուն ա» երգն ու լավ ընդունելության արժանանում: Աղջիկն իր դասընկերոջ հետ Մեծ Բրիտանիայի ռազմական ակադեմիայում կատարելագործում է լեզուն, որից հետո ուսումը շարունակելու է Սանհերսթի թագավորական ռազմական ակադեմիայում:

Հայկական խմբի հետ համատեղ տաղավար է ներկայացրել նաև արաբական ուսանողական խումբը:

Միայն հայ և արաբական ուսանողական խմբերն են տաղավար ներկայացրել, մնացած տաղավարները պատրաստվել են ակադեմիայի դասախոսների կողմից:


© 2009 ARMENPRESS.am