ԿԸՀ-ն Կարեն Բեքարյանին պատգամավորական մանդատը հանձնելու որոշում կայացրեց

15:57, 11 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 11-ին կազմել է Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած Արփինե Հովհաննիսյանի պատգամավորական մանդատը ՀՀԿ ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանին հանձնելու մասին արձանագրություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԸՀ մամուլի ծառայությունից:

Սեպտեմբերի 4-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արփինե Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում: Արփինե Հովհաննիսյանը 2012թ. Ազգային ժողովի պատգամավոր էր ընտրվել ՀՀԿ համամասնական ցուցակով: Կուսակցության համամասնական ցուցակի հաջորդ թեկնածուն «Եվրոպական ինտեգրացիա» հասարակակակն կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանն է: 


© 2009 ARMENPRESS.am