Մովսես Հակոբյանը հայ-ադրբեջանական եւ արցախա-արբեջանական սահմանին լարվածության թուլացում է կանխատեսում

18:42, 5 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Զինված ուժերի համար նորություն չէ սահմանին վերջին չորս օրվա ընթացքում տիրող լարված  իրավիճակը: Տեսակետը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Մովսես Հակոբյանինն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նա շեշտում է, որ հայկական զինված ուժերը լրիվությամբ հսկում են իրավիճակը: «Համապատասխան միջոցառումներ են իրականացվել, եւ կարծում եմ, որ լարվածությունը կթուլանա»,- նշեց Մովսես Հակոբյանը` հավելելով, որ նախորդ տարի սահմանին իրավիճակն ավելի լարված էր:

«Ադրբեջանի ղեկավարության վարած քաղաքականությունը ժամանակի ընթացքում չի փոխվել, եւ այդ երկիրը ցանկացած միջոց ներդնում է եւ ակտիվ աշխատանք տանում` նպատակ ունենալով, որ թերագնահատելով միջնորդների աշխատանքն` շանտաժի կենթարկի համանախագահող երկրներին, եւ հակամարտության կարգավորման առումով դրանք գործնական քայլ կձեռնարկի ի օգուտ իրենց»,- նկատեց Մովսես Հակոբյանը:

 


© 2009 ARMENPRESS.am