Ստեփանակերտում զոհված զինծառայողների հիշատակին հոգեհանգստի արարողություն և մոմավառություն կանցկացվի

18:32, 5 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի կազմակերպմամբ` սեպտեմբերի 6-ին` ժամը 12:30-ին, Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում տեղի կունենա հոգեհանգստի արարողություն և մոմավառություն՝ ի հիշատակ ՊԲ պայմանագրային զինծառայողներ Մարատ Ռուդոլֆի Խաչանյանին և Արման Վաչագանի Ստեփանյանին: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Արցախի վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանի beglaryan.info կայքից: «Հոգեհանգստի արարողությունը կանցկացվի Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի գլխավորությամբ: Եկե՛ք միասին մեր մասնակցությամբ հարգանքի տուրք մատուցենք մեր հերոսներին»,-գրված է տեղեկատվության մեջ:

Հակառակորդի կողմից ձեռնարկված գործողության արդյունքում սեպտեմբերի 4-ին` ժամը 17:00-ի սահմաններում, մարտական խնդիր կատարելու ժամանակ զոհվել են պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայողներ Մարատ Ռուդոլֆի Խաչանյանը և Արման Վաչագանի Ստեփանյանը:


© 2009 ARMENPRESS.am