Ֆինլանդիայի վարչապետը պատրաստ Է իր տանը տեղավորել միգրանտներին

13:27, 5 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիայի վարչապետ Յուխա Սիպիլյան պատրաստ Է իր տունը տրամադրել երկիր ժամանող միգրանտներին, որպեսզի օրինակ ծառայի Եվրամիության մյուս երկրների համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Սիպիլյայի խոսքով՝ երկրի հյուսիում գտնվող իր տունը  կարող Է հանգրվան դառնալ ապաստան ստանալու խնդրագիր ներկայացրած փախստականնների համար:

Վարչապետը նաեւ հորդորել Է ֆիններին՝ համերաշխություն ցուցաբերել փախստականների հետ, որոնք հարկադրված են Եվրոպա փախչել պատերազմներից ու աղքատությունից:

Տարեսկզբից Ֆինլանդիա Է ժամանել շուրջ 7 հազար փախստական, որոնք դիմել են ապաստան տրամադրելու խնդրանքով: Երկրի ներգաղթի ծառայության տվյալների համաձայն՝ նրանց հիմնական մասը Իրաքի քաղաքացիներն են:


© 2009 ARMENPRESS.am