Ա. Կարապետյանի անվան պուրակի բարեկարգման աշխատանքները ավարտական փուլում են

21:37, 4 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի 2015 թվականի շինբարեկարգման ծրագրերի շրջանակում Շենգավիթ վարչական շրջանի` ազատամարտիկ Արթուր Կարապետյանի անվան պուրակում իրականացվող բարեկարգման աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Պուրակի կանաչ և ծաղկապատ տարածքների խնամքն ապահովելու նպատակով ավելացվել է ոռոգման նոր ցանց, եզրաքարերով առանձնացվել են կանաչապատման ու ծաղկապատման համար նախատեսված հատվածները, սիզամարգերը թարմացվել են նոր բուսահողով:

Այգում հիմա ընթանում են մաքրման աշխատանքներ, ավարտվում է  հողահարթեցումը: Քաղաքապետրանի հավաստմամբ` տարածքը կկահավորվի. կտեղադրվեն նստարաններ, զրուցարաններ, մանկական խաղեր, աղբամաններ: Այգու ամբողջ տարածքը կապահովվի գիշերային լուսավորութամբ:

 




© 2009 ARMENPRESS.am