«Նասդաք Արմենիա»-ում դոլարի առքուվաճառք չի կատարվել

18:37, 4 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում սեպտեմբերի 4-ին ԱՄՆ դոլարի առքուվաճառք չի կատարվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գործարքներ չեն կատարվել նաև բորսայի վարկային ռեսուրսների հարթակում:

Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 1-ը բորսայում դոլարի առքուվաճառք չի կատարվել: Սեպտեմբերի 2-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 486.04 դրամ, սեպտեմբերի 3-ին` 485.50 դրամ:


© 2009 ARMENPRESS.am