Ռոբերտ Էմմիյանի հեռացատկի գավաթի խաղարկությանն այս տարի կմասնակցի նաև Ֆրանսիայի ռեկորդակիրը

12:09, 4 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական հեռացատկի լեգենդ, եվրոպայի հեռացատկի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանի գավաթի 14-րդ խաղարկությանն այս տարի կմասնակցի նաև Ֆրանսիայի ռեկորդակիրը:

«Այս տարի գավաթի խաղարկությանը մասնակցում է նաև Ֆրանսիայի հեռացատկի ռեկորդակիր Սելին Դերին: Մասնակիցներ ունենք նաև Կիպրոսից, Բուլղարիայից, Ռուսաստանից, Լիտվայից և այլ երկրներից, եթե չեմ սխալվում, մոտ 6-7 երկրի ներկայացուցիչ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը:

Էմմիյանի խոսքով, ամենակարևորն այն է, որ մարզիկներից շատերն առաջին անգամն են Հայաստանում: «Ես մեծ հույսեր ունեմ, որ այս տարի գոնե կբարելավի գավաթի խաղարկության ռեկորդը: Բացի հիմնական հեռացատկի մրցումներից, նախատեսված է նաև, որ աթլետիկական այլ մրցաձևերում կմրցեն հանրապետության այլ մարզերից ժամանած պատանի աթլետները»,-շեշտեց Էմմիյանը:

Այս տարի Էմմիյանի գավաթի խաղարկությանը արտերկրից մասնակցում են 11 մասնակիցներ: Ըստ ավանդության, գավաթի խաղարկությունը կլինի Արտաշատի քաղաքային մարզադաշտում: 


© 2009 ARMENPRESS.am