Հռոմի պապն անձամբ Է այցելել օպտիկայի սրահ՝ գնելու նոր ակնոց

11:52, 4 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապն անսպասելիորեն դուրս Է եկել Է Վատիկանից՝ անձամբ օպտիկայի խանութ այցելելու եւ նոր ակնոց ձեռք բերելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Քահանայապետը սեպտեմբերի 3-ի երեկոյան Ford Focus ավտոմոբիլով գնացել Է Հռոմի պատմական կենտրոնի Վիա դել Բաբուինոյում գտնվող խանութ՝ վարորդի, քարտուղարի եւ քաղաքացիական հագուստով մի քանի ոստիկանների ուղեկցությամբ:       

Սրահի սեփականատերը, որը նախկիում Էլ ակնոց Է ընտրել քահանայապետի համար, Իտալիայի հեռուստատեսությանը հայտնել Է, թե չԷր սպասում այդ այցին, քանի որ սովորաբար պատվերը Վատիկան Էին տանում իր օգնականները: Պապը խանութում Է գտնվել կես ժամից ավելի, նա պնդել Է, որ ինքը վճարի ակնոցի համար եւ խնդրել Է դրա համար օգտագործել հին շրջանակը:  

Ինչպես նշել Է Reuters գործակալությունը, քահանայապետի անակնկալ այցը սրահի մոտ Է հավաքել հետաքրքրվողների բազմություն՝ օտարերկրացի զբոսաշրջիկների եւ տեղացի բնակիչների:

Ավելի վաղ կայացած հարցազրույցի ժամանակ Ֆրանցիսկոս պապը, որը Սուրբ աթոռն զբաղեցրել Է 2013 թականի ընտրություններից հետո, խոստովանել Է, թե ձանձրանում Է առանց Հռոմում զբոսանքների եւ ցանկացած պահի պիցցա գնելու դուրս գալու հնարավորության, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը`AP


© 2009 ARMENPRESS.am