ԱՄՆ-ում առաջին անգամ աճուրդի կհանեն Մոդիլյանիի»Պառկած մերկ կինը» կտավը

11:17, 4 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի նկարիչ եւ քանդակագործ Ամեդեո Մոդիլյանիի «Պառկած մերկ կինը» նկարը նոյեմբերին Նյու Յորքում առաջին անգամ վաճառքի կհանի  Christie's աճուրդային տունը: Ինչպես հայտնել են նրա պաշտոնական ներկայացուցիչները, կտավը, որի վրա աշխատանքը վարպետն ավարտել Է 1918 թվականին, նախնական կարգով գնահատվում 100 միլիոն դոլար:

Նկարն ավելի վաղ ցուցադրության են դրել կերպարվեստի՝ աշխարհի խոշորագույն թանգարաններում: Վերջին տարիներին այն Շվեյցարիայում մտնում Էր մասնավոր հավաքածուի մեջ:

«Պառկած մերկ կինը» համարվում Է Մոդիլյանիի ամենահայտնի գործերից մեկը: Եթե այն, ինչպես սպասվում Է, վաճառվի 100 միլիոն կամ ավելի դոլարով, ապա կդառնա նկարչի երբեւԷ աճուրդով վաճառված կտավներից ամենաթանկը: Մինչ օրս նրա գործերը 71 միլիոն դոլարից ավելի չեն վաճառվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`  AP


© 2009 ARMENPRESS.am