Բիթլիսում անհայտ անձինք հարձակվել են իշխող կուսակցության գրասենյակի վրա

18:01, 3 Սեպտեմբեր, 2015

 ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հարավարեւելյան քրդաբնակ Բիթլիս նահանգում անհայտ անձինք զինված հարձակում են գործել իշխող «Արդարություն եւ զարգացում» (ԱԶԿ) կուսակցության շենքի վրա:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:

Հարձակման արդյունքում ոչ ոք չի տուժել, սակայն, շենքին լուրջ վնաս է պատճառվել: Ներկայում հարձակվողների որոնում է կատարվում:


© 2009 ARMENPRESS.am