Շաոլինցի վանականը 125 մետր վազել Է ջրի վրայով

12:17, 3 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Շաոլին տաճարի վանական Շի Լիլանգը շուրջ 125 մետր վազել Է ջրի վրայով: Որպես հարմարանք նա օգտագործել  200 նրբատախտակ, որոնք լողացել են ջրավազանի մակերեւույթին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Telegraph-ին:

Ռեկորդակիրը կարողանում Է ջուրը չընկնել՝ օգտագործելով վազքի արագության եւ հավասարակշռության պահպանման ստուգված զուգակցումը, ճշտել Է թերթը:

Այս հնարքն ստացել Է «թռիչք ջրի վրայով» անվանումը եւ կոն-ֆուի վարպետի հմտություններից մեկն Է: Շի Լիլանգն աշխարհի ռեորդակիր Է այս վարժությունից. 2015 թվականի հունվարին նա ջրի վրայով վազել Է 120 մետր: Վանականն իր փորձերն սկսել Է 2009 թվականին. այն ժամանակ նա հաղթահարում Էր 18 մետր տարածություն:

Լուսանկարը` Reuters


© 2009 ARMENPRESS.am