DDOS հարձակումների հաճախականությամբ պայմանավորված` հայկական կայքերին կտրամադրվի խորհրդատվություն

17:26, 2 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշվի առնելով վերջին օրերին ադրբեջանական հակերային խմբերի ակտիվացումը, ինչպես նաև հայաստանյան որոշ կայքերի ուղղությամբ իրականացվող DDOS հարձակումների հաճախականության և ծավալի աճը՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ն իրականացնում է  խորհրդատվություն՝ տեղեկատվական կայքերի պաշտպանության վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խորհրդատվությունը տրամադրում են տեղեկատվական-տեխնիկական անվտանգության ոլորտի փորձառու մասնագետներ: Միջոցառումը կկայանա սեպտեմբերի 3-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ում: 


© 2009 ARMENPRESS.am