ԵԱՀԿ-ն հայտարարում է կլիմայի փոփոխության հետևանքով առաջացող ռիսկերի իրազեկման մասին մրցույթ

16:26, 2 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ-ի և «eYeka»-ի` տաղանդավոր ստեղծագործողների գլոբալ համայնքի նախաձեռնությամբ, մեկնարկել է միջազգային մրցույթ, որը նպատակ ունի իրազեկելու կլիմայի փոփոխության և դրա հետևանքով առաջացող ռիսկերի մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ երևանյան գրասենյակից, մրցանակների ընդհանուր գումարը 2000 եվրո է, որը կշնորհվի երեք լավագույն դիզայներական նախագծերի համար. առաջին մրցանակիրը կստանա 1000 եվրո, երկրորդը` 600 եվրո և երրորդ մրցանակի համար կշնորհվի 400 եվրո:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ ներկայացնել մի պատկեր, որը մարդկանց կիրազեկի կլիմայի փոփոխության հետ կապված անվտանգության և հակամարտության ռիսկերի վերաբերյալ: Մրցույթին դիմելու վերջնաժամկետն է սեպտեմբերի 22-ը: Մրցույթին կարող են մասնակցել ԵԱՀԿ 57 մասնակից պետությունների և 11 գործընկեր պետությունների քաղաքացիները: 


© 2009 ARMENPRESS.am