Փարիզում հրդեհը ութ մարդու կյանք Է խլել, այդ թվում՝ երեխաների

11:26, 2 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն ութ մարդ Է զոհվել Փարիզի հյուսիսային շրջանի բնակելի շենքերից մեկում բռնկած հրդեհի հետեւանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Նրանցից երկուսը մահացել են այն բանից հետո, երբ ցած են նետվել պատուհանից՝ փորձելով փրկվել կրակից: Բացի այդ, ինչպես հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության մի աղբյուրի, զոհվածների թվում կա երկու երեխա:

Հրդեհի պատճառներն առայժմ հայտնի չեն:

Կրակը բնակելի շենքում բռնկել Է տեղական ժամանակով առավոտյան ժամը 4:30-ին: Հրդեհն սկսվել Է առաջին հարկում, այնուհետեւ կրակը տարածվել Է վերին հարկեր:

Կրակի մարմանը մասնակցում են հարյուրից ավելի հրշեջներ:

Պատահարի վայր են ժամանել Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը եւ ոստիկանության պրեֆեկտ Միշել Կադոն:

Լուսանկարը` AFP


© 2009 ARMENPRESS.am