Վահագն Հովնանյանի ողջ կյանքը հաջողությունների պտուղները հայրենիքին ի սպաս դնելու օրինակ է. Սերժ Սարգսյան

20:21, 1 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 1-ին ցավակցական հեռագիր է հղել Հովնանյանների ընտանիքին՝ հայ մեծ բարերար Վահագն Հովնանյանի մահվան կապակցությամբ:

«Խոր ցավով տեղեկացա հայ մեծ բարերար, հասարակական գործիչ Վահագն Հովնանյանի մահվան մասին:

Վահագն Հովնանյանի ողջ կյանքն ու գործունեությունը հայի դժվարին ճակատագրի օրինակ են, բայց նաև՝ դժվարությունները հաղթահարելու, բացառիկ հաջողությունների հասնելու և դրանց պտուղները հայրենիքին ու հարազատ ժողովրդին ի սպաս դնելու օրինակ:

Խորին ցավակցություն եմ հայտնում ձեզ, ձեր հարազատներին և մերձավորներին հայրենասեր հայորդու մահվան կապակցությամբ»,- ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:


© 2009 ARMENPRESS.am