ՌԴ-ն ԼՂ հակամարտության լուծման գործում առաջընթացի հույս ունի. Լավրով

19:46, 1 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Մոսկվան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում առաջընթացի հույս ունի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռոսիյսկայա գազետա»-ն, այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Լավրովը գոհունակություն է հայտնել, որ Ալիևի հետ հանդիպմանն ի թիվս այլ հարցերի հնարավորություն է ստեղծվել քննարկելու նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեման: «ԼՂ խնդիրը Ձեր, Հայաստանի ու Ռուսաստանի Նախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարությամբ փորձում ենք ընդհանուր հայտարարի բերել: Հուսով եմ, որ կհասնենք առաջընթացի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարն աշխատանքային այցով գտնվում է Ադրբեջանում: 


© 2009 ARMENPRESS.am