Գուրգեն Դալիբալթայանի հոգենագիստը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին մարզահամերգային համալիրում

19:08, 1 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեներալ-գնդապետ Գուրգեն Հարությունի Դալիբալթայանի քաղաքացիական հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա սեպեմբերի 2-ին ժամը 17:00-ին՝ Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից: 

Հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին` ժամը 13:00-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:


© 2009 ARMENPRESS.am