Քանաքեռավանում երկու մեքենաների բախումից 34-ամյա տղամարդ է տուժել

16:24, 1 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում սեպտեմբերի 1-ին` ժամը 13.20-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Միտցուբիշի» մակնիշի ավտոմեքենային, կա տուժած և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Զովունի-Քանաքեռավան ավտոճանապարհին` Քանաքեռավան գյուղի սկզբնամասում, բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 35 DO 707 պետհամարանիշով (վարորդ 1961թ. ծնված Հ. Հ.) և «Միտցուբիշի Պաջերո ԻՈ» մակնիշի 34 QM 205 պետհամարանիշով (վարորդ 1981թ. ծնված Մ. Գ.) ավտոմեքենաները:

«ՎԱԶ-2106» ավտոմեքենայի վարորդ Հ. Հ.-ը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և շտապօգնության աշխատակիցների կողմից տեղում ստանալով համապատասխան բուժօգնություն` հրաժարվել է հոսպիտալացումից:


© 2009 ARMENPRESS.am