Սերբիա-Հայաստան խաղը կսպասարկի չեխական մրցավարական բրիգադը

15:46, 1 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 4-ին Նովի Սադ քաղաքի «Կարաջորջե» մարզադաշտում տեղի կունենա Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական մրցաշարի Սերբիա-Հայաստան հանդիպումը: Խաղը կսպասարկի չեխական մրցավարական անձնակազմը՝ Միրոսլավ Զելինկայի գլխավորությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Նրա օգնականները կլինեն Օնդրեյ Պելիկանը և Յան Պատակը: Չորրորդ պաշտոնյան է Իվո Նադվորնիկը, իսկ մրցավարի լրացուցիչ օգնականներն են Պետր Արդելեանուն և Յան Յիլեկը:


© 2009 ARMENPRESS.am