ԱՄՆ-ում գիտնականները 1,5-մետրանոց հնադարյան հսկա կարիճի մնացորդներ են գտել

15:16, 1 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնէաբաններն Այովայի նահանգի տարածքում հայտնաբերել են մեկուկես մետրանոց վիթխարի ծովային կարիճի մնացորդներ, որը մոտավորապես 450 միլիոն տարի առաջ ԱՄՆ-ի ժամանակակից արեւելքի տարածքում ահաբեկել է ծովերի բնակիչներին եւ եղել է այն ժամանակաշրջանի թոփ-գիշատիչը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված Է BMC Evolutionary Biology հանդեսում հրապարակված հոդվածում:    

«Կարիճների այդ տեսակը չափազանց արտասովոր Է իր կերպարանքով: Նրա «թիակների»՝ ոտքերի ձեւը, որոնց միջոցով այդ Էակը լողացել Է, հնարավոր չԷ գտնել խեցգետնակերպների ոչ մի այլ ներկայացուցչի մոտ, եւ գլխի ձեւը նույնպես եզակի Է: Այս ամենից բացի, սույն խեցգետնակարիճը եղել Է վիթխարի՝ նրա երկարությունը գերազանցել Է մեկուկես մետրը»,- հայտարարել Է Ջեյմս Լամսդելը Եյլի համալսարանից (ԱՄՆ), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am