ՄԱԿ-ը հաստատել է Պալմիրայի Բել տաճարի ոչնչացումն իսլամիստների կողմից

14:22, 1 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված ազգերի կազմակերպությունը հաստատել է Սիրիայում հնագույն Պալմիրա քաղաքի Բել տաճարի ոչնչացումը ծայրահեղական «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության կողմից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՄԱԿ-ի Հետազոտությունների ինստիտուտը (UNOSAT) հրապարակել է արբանյակից արված լուսանկարը և հայտնել, որ դրա ուսումնասիրությունը թույլ է տալիս արդեն հստակ ասել, որ Բել տաճարի հիմնական մասը ոչնչացված է:

Իսլամիստական կազմակերպությունը հասցրել է ոչնչացնել պատմական և մշակութային ժառանգության մեծ թվով կոթողներ ինչպես Սիրիայում, այնպես էլ Իրաքում:


© 2009 ARMENPRESS.am