Հովիկ Աբրահամյանը Չինաստանի վարչապետին կներկայացնի Իրան-Հայաստան երկթագծի կառուցման կոնկրետ առաջարկություններ

12:53, 1 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի վարչապետի հետ առաջիկայում նախատեսված հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նրան կներկայացնի Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման կոնկրետ առաջարկություններ:

Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետը: «Հարցի շուրջ Չինաստանի հետ նախնական պայմանավորվածություն եղել է նախարարի, փոնփոխնախարների մակարդակով: Լինելու է իմ աշխատանքային այցը Չինաստան, որի ընթացքում Չինաստանի վարչապետի հետ քննարկելու ենք երկաթգծի կառուցման հարցը: Ներկայացնելու եմ կոնկրետ առաջարկություններ, քանի որ մեր երկրի տնտեսության համար այդ նախագիծը շատ կարևոր է», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը խոստացավ Չինաստանից վերադառնալու հետո ներկայացնել մանրամասներ: 


© 2009 ARMENPRESS.am