Ռադայի մոտ բախումների հետեւանքով 20 մարդ հրազենային վիրավորում է ստացել

20:18, 31 Օգոստոս, 2015

ԿԻԵՎ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 20 մարդ հրազենային վիրավորում է ստացել Ուկրաինայի Գերագույն Ռադայի մոտ տեղի ունեցած բախումների հետեւանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, բախումներից հետո շտապ օգնություն է ստացել 44 քաղաքացի, նրանցից 21-ը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 Ըստ Ուկրաինայի ոստիկանության ներկայացրած տվյալների` բախումների արդյունքում տուժել է 122 մարդ: Ավելի քան 10 ոստիկանի առողջական վիճակը գնահատվում է ծանր: Ազգային գվարդիայի աշխատակիցներից մեկն էլ հիվանդանոցի ճանապարհին մահացել է:

 

Լուսանկարը`Reuters


© 2009 ARMENPRESS.am