Մարիա Շարապովան չի մասնակցի ԱՄՆ Բաց առաջնությանը

19:08, 31 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան հայտարարել է, որ չի կարող մասնակցել ԱՄՆ-ում մեկնարկելիք Բաց առաջնությանը (US Open): Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թենիսիտուհին Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ արել է հնարավորը, որպեսզի մասնակցի մրցաշարին, սակայն ժամանակը չի բավականացրել: Նա խոստացել է երկրպագուներին վերադառնալ կորտ մի քանի շաբաթ անց եւ ընթացիկ մրցաշրջանն ավարտել «առողջ եւ ուժեղ»

Քսանութամյա թենիսիստուհին կորտ դուրս չի եկել «Ուիլմբլդոն»-ի առաջնությունում ստացած աջ ոտքի վնասվածքից հետո: ԱՄՆ-ի առաջնությանը Շարապովային կփոխարինի ռուս թենիսիտուհի Դարյա Կասատկինան:


© 2009 ARMENPRESS.am