Չինաստանում ավտոտեսուչները ծնկի են իջել հարբած վարորդի առջեւ

18:19, 31 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Հենանի նահանգում ճանապարհային ոստիկանության երկու աշխատակիցներ ծնկի են իջել, որպեսզի հարբած վարորդին եւ նրա մորը բացատրեն ճանապարհային երթեւեկության կանոնները, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Shanghaiist-ին:  

Ֆեն Դուն անվամբ տղամարդուն կանգնեցրել են անսթափ վիճակում վարելու համար: Նրա հետ ավտոմեքենայում գտնվող մայրը ծնկի Է իջել ոստիկանների առջեւ՝ նրանց խնդրելով ներել իր որդուն: Որոշ ժամանակ անց նրան Է միացել Ֆեն Դունը: Մեկ ժամ նրանք խնդրել են չպատժել իրենց եւ սպառնացել են նետվել ընթացող ավտոմեքենաների անիվների տակ:   

Դրանից հոգնած ոստիկաններն իրենք են ծնկի իջել: Այդ դիրքով նրանք խախտողին բացատրել են ճանապարհային երթեւեկության կանոնները՝ նշելով հարբած վիճակում ավտոմոբիլ վարելու վտանգը:

Հրատարակության տեղեկատվությամբ՝ միջադեպը տեղի Է ունեցել օգոստոսի 28-ի առավոտյան Հանդան քաղաքում: Ոստիկանների գործընկերները տեսագրել են տեղի ունեցածը եւ տեսահոլովակը զետեղել Weibo սոցիալական ցանցում: Չնայած աղերսանքներին, Ֆենին դատապարտել են հազար յուան տուգանքի եւ կես տարով զրկել վարորդական իրավունքից:

Լուսանկարը` tamguong.vn


© 2009 ARMENPRESS.am