Ֆիրդուս Զաքարյանը վերանշանակվեց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում

16:19, 31 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաս­տանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատա­կազ­մի ղե­կավարի պաշտոնում վերանշանակվեց Ֆիրդուս Զաքարյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համապատասխան որոշման նախագիծն ընդունվեց կառավարության օգոստոսի 31-ի նիստում:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց, որ Զաքարյանն արդեն երկար տարիներ աշխատում է իր գլխավորած գերատեսչությունում և համարվում է բարեխիղճ աշխատող:   

Զաքարյանը 2009թ. հոկտեմբերից աշխատում է ՀՀ սփյուռքի նախարարությունում որպես աշխատակազմի ղեկավար:


© 2009 ARMENPRESS.am