Քանյե Ուեսթը հայտարարել է, որ պայքարելու է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար

11:01, 31 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը MTV Video Music Awards-ի մրցանակաբաշխության ժամանակ հայտարարել է, որ 2020 թվականին մասնակցելու է նախագահական մրցարշավին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Variety-ն:

Երգչուհի Թեյլոր Սվիֆթի ձեռքից ստանալով պարգեւը՝ սեւամորթ կատարողն իր ելույթում ասել է, թե «ես չգիտեմ՝ ինչ եմ կորցնելու դրանից հետո: Ես պատարստվում եմ 2020 թվականին իմ թեկնածությունն առաջադրել նախագահի պաշտոնի համար»:

Առայժմ անհայտ է մնում, թե որ կուսակցությունից է նա պատարստվում առաջադրվել, եւ արդյոք կատակ չէր նրա հայտարարությունը: Ի դեպ, նրան կարող են հանգիստ չտալ իր կնոջ՝ մոդել Քիմ Քարդաշյանի դափնիները, որն ընդգրկվել է Հիլարի Քլինթոնի ընտրական շտաբում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am