ՀԱՀ-ում 20 մարդ է տուժել մարզադաշտի փլուզման հետևանքով

12:57, 30 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Աֆրիկայի Հանրապետության Վորչեստեր քաղաքում մարզադաշտի տրիբունայի փլուզման հետևանքով 20 մարդ է տուժել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: «Տուժածները ստացել են թեթև և միջին ծանրության վնասվածքներ: Բարեբախտաբար, ոչ ոք մահացու վնասվածք չի ստացել: Բոլոր տուժածներն անհապաղ տեղափոխվել են քաղաքի հիվանդանոցներ»,-հայտնել է շտապօգնության աշխատակից Ռասսել Մեիրինգը:

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 29-ի երեկոյան, սպորտային միջոցառման ժամանակ: Ոստիկանությունը տեղի ունեցածի պատճառները պարզելու համար հետաքաննություն է անցկացնում:  


© 2009 ARMENPRESS.am