Իսակովի պողոտայում ՃՏՊ-ի հետևանքով 2 մարդ է մահացել

11:19, 30 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում օգոստոսի 29-ին` ժամը 21.11-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում` Ոստիկանական ակադեմիայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է սյանը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ, «Wolksvagen Golf 3» մակնիշի 34 MC 466 պ/հ ավտոմեքենան (վարորդ` 1990թ. ծնված Ա. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական լարերի սյանը: Մինչև հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդ Ա. Մ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացման ճանապարհին մահացել:

Հրշեջ-փրկարարները և փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորներ, 1991թ. ծնված Խ. Մ.-ին, 1990թ. ծնված Ն. Հ.-ին և 1990թ. ծնված Գ. Ս.-ին, ովքեր տեղափոխվել են «Մալաթիա» ԲԿ: Գ. Ս.-ը և Խ.Մ.-ը «Նատալի Ֆարմ Մալաթիա» ԲԿ-ից տեղափոխվել է «Արեմնիա» ՀԲԿ, որտեղ Գ. Ս-ը մահացել է: Բժիշկները Խ. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ն. Հ.-ի առողջական վիճակը՝ միջին ծանրության: Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և անջատել մարտկոցը:


© 2009 ARMENPRESS.am