Էրդողանը հաստատել է Թուրքիայի ժամանակավոր կառավարության կազմը

14:29, 29 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է ժամանակավոր կառավարության կազմը: Ժամանակավոր կառավարությունն  աշխատելու է մինչև արտահերթ ընտրությունները, որոնք նշանակված են 2015թ. նոյեմբերի 1-ին:

Ինչպես  հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Today’s Zaman պարբերականը,  կառավարության կազմում առաջին անգամ երկու քուրդ է ընդգրկվել, ովքեր ներկայացնում են  «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը: 11 պորտֆել բաժին է հասել «Արդարություն և զարգացում» կուսակցությանը: Մեկ պորտֆել էլ ստացել է ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությանը: Ընդհանուր առմամբ կառավարության կազմում վարչապետի հետ միասին 26 նախարար է ընդգրկվել: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ ինքը քրդական կուսակցության երեք ներկայացուցիչների առաջարկել է մաս կազմել կառավարությանը, որոնցից 2-ը ընդունել են առաջարկը: Քրդական  «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից ԵՄ հարցերով նախարարի պաշտոնն է ստացել Ալի Ռեզա Կոնջան, զարգացման նախարի պաշտոնը՝ Մյուսլիմ Դողանը:

Փոխվարչապետների պաշտոնը ժամանակավոր կառավարությունում ստացել են Տուղրուլ Թյուրքեշը, Ջեվդեթ Յըլմազը, Յալչըն Ակդողանը, Նուման Քուրթուլմուշը:

Արտգործնախարարի պաշտոնը ստանձնել է  Ֆերիդուն Շիրինօղլուն, ներքին գործերի նախարարի պաշտոնը՝ Սելակի Ալթընոկը, պաշտպանության նախարար է դարձել  Վեջդի Գյոնյուլյը, էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարար Ալի Ռըզա Ալաբոյունը, էկոնոմիկայի նախարար Նիխաթ Զեյբեկչին:

Մինչ Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը կա երկու ամիս. դրանք տեղի կունենան առաջիկա նոյեմբերի 1-ին: Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով իշխող «Արդարություն ևզարգացում» կուսակցությունը ստացել էր ձայների 40,66 տոկոսը, քեմալական Ժողովրդահանրապետականկուսակցությունը (ԺՀԿ)` 25,13 տոկոսը, «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ)` 16,45 տոկոսը,իսկ քրդական ԺԴԿ-ն` 12,96 տոկոսը: Ստացած ձայների արդյունքում թուրքական մեջլիսում ԱԶԿ-ն ստացել էր 258 պատգամավորականմանդատ, ԺՀԿ-ն` 132, իսկ ԱՇԿ-ն և ԺԴԿ-ն` 80-ական մանդատ: Գրանցված 56 միլիոն 608 հազար 817 քվեարկողից հունիսի 7-ի ընտրություններին մասնակցել էրընտրազանգվածի 83,92 տոկոսը:


© 2009 ARMENPRESS.am