Անտոնիո Բանդերասը նորաձեւություն կուսումնասիրի բրիտանական քոլեջում

21:49, 28 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի դերասան Անտոնիո Բանդերասը մտադիր է կրկին ուսանող դառնալ եւ իրականացնել իր կյանքի մեծագույն երազանքներից մեկը: Բանդերասը հայտարարել է, որ նորաձեւություն է ուսումնասիրելու բրիտանական Central St. Martins College-ում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին 55-ամյա դերասանը գրել է Instagram-ի իր էջում:

«Վաղուց երազում էի ընդունվել այդ քոլեջ եւ արդեն 2 շաբաթ է ուսումնասիրում եմ նորաձեւություն»,- գրել է Բանդերասը: 


© 2009 ARMENPRESS.am