Ֆլորիդայում նախապատրաստվում են «Էրիկա» փոթորիկին

20:51, 28 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ֆլորիդա նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել եւ տեղի բնակիչներն ու իշխանությունները  նախապատրաստվում են «Էրիկա» փոթորկին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ն, նահանգապետ Ռիկ Սքոթը հայտարարել է, որ արհավիրքին դիմակայելու համար մարտական պատրաստվածության հրաման է տրվել ԱՄՆ Ազգային Գվարդիային:

Բնակիչները նույնպես ստացել են անհրաժեշտ հրահանգներ փոթորկին դիմակայելու համար: Ուրբաթ «Էրիկա» փոթորիկի պատճառով Պուերտո Ռիկոյում 4 մարդ է զոհվել: Օդերևութաբանների կանխատեսմամբ «Էրիկա»-ն Ֆլորիդա կհասնի երկու մարդ:  


© 2009 ARMENPRESS.am