Մարտի Մուրադյանը ԱՄՆ դեմոկրատական կուսակցության թեկնածուն է Վիրջինիայի նահանգային օրենսդիրի ընտրություններում

20:34, 28 Օգոստոս, 2015

ՎԻՐՋԻՆԻԱ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության Վիջինիայի նահանգային խորհրդում առաջադրել է ամերիկահայ Մարտի Մուրադյանի թեկնածությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Armenian weekly-ն, 35-ամյա Մուրադյանը սկսած 2003 թվականից ակտիվորեն աջակցել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունմանը: Նա սերտ կապեր ունի Վիրջինիայի հայ համայնքի հետ եւ տեղում բարձր հեղինակություն ունի:

Մուրադյանը մասնագիտությամբ քաղաքագետ է, նրա կինն աշխատում է Վիրջինիայում հիվանդանոցում: 


© 2009 ARMENPRESS.am