Տոսկանայում վաճառքի է հանվել Միքելանջելոյի դղյակը

19:52, 28 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Տոսկանայում վաճառքի է հանվել Վերածննդի դարաշրջանի հանրահայտ նկարիչ եւ քանդակագործ Միքելանջելոյի դղյակը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Daily Mail»-ը, 8 ննջասենյակից եւ 2.5 հա լիմոնի այգուց բաղկացած դղյակի նախնական գինը 7 միլիոն եվրո է: Ըստ պատմական վկայությունների` Միքելանջելոն դղյակը գնել է 1549թ-ին: Նրա ընտանիքը դղյակի սեփականատերն է եղել մինչեւ 1867թ-ը:

Ներկայիս սեփականատերը դղյակի արտաքին տեսքի եւ հարդարանքի մեջ փոփոխություններ չի մտցրել: Սեփականատիրոջ ներկայացրած փաստաթղթղերում դղյակը թվագրվում է 11-րդ դարով, որտեղ նշվում է, որ «այն ժամանակին ձեռք է բերել հարգարժան Միքելանջելոն»:


© 2009 ARMENPRESS.am