Ճամբարակում կհիմնանորոգեն բազմաբնակարան երկու շենքերի տանիքները

19:20, 27 Օգոստոս, 2015

ԳԱՎԱՌ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճամբարակ քաղաքի բազմաբնակարան երկու շենքերի տանիքները հիմնարոգելու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ պետբյուջեից հատկացվել է 49 միլիոն 600 հազար դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը, հատկացված գումարն ուղղվելու է Ճամբարակի Տիգրան Մեծի 15 եւ Պարույր Սեւակի 12 հասցեների բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգմանը, որոնք քայքայվել եւ գրեթե կորցրել են շահագործման հետագա պիտանիությունը:

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի վարիչ Արմեն Զոհրաբյանի հավաստմամբ` առաջիկայում կհայտարարվի շինարարի ընտրության մրցույթ, որից հետո կմեկնարկեն շինարարական աշխատանքները: «Կարծում եմ, որ բազմաբնակարան շենքերի երկու տանիքների հիմնանորոգումը կավարտվի մինչեւ տարեվերջ»,- նշեց Արմեն Զոհրաբյանը:

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am