Երասխում տեղի է ունեցել հրդեհի բռնկումով ՃՏՊ

09:50, 13 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում օգոստոսի 13-ին` ժամը 08.25-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Երասխ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:

Նախնական տվյալներով, կա մեկ զոհ և հինգ տուժած: Տուժածները տեղափոխվել են Արարատի ԲԿ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:


© 2009 ARMENPRESS.am