Ֆրանսիացի պատմաբանը Հայոց ցեղասպանության մասին դասախոսություն կկարդա

12:10, 5 Օգոստոս, 2015

ՓԱՐԻԶ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի պատմաբան Վինսենտ Դուգլերտը, ով երկար տարիներ ուսումնասիրում է ցեղասպանությունների թեման եւ այն ներկայացնում պատմական գործառույթների եւ իրադարձությունների տեսանկյունից, նախատեսում է դասախոսություն կարդալ Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Նուվել դը Արմենի» պարբերականը, դասախոսությունը տեղի կունենա  սեպտեմբերի 30-ին Փարիզի Շարտրե սրճարանում:

Դուգլերտը նախատեսում է խոսել ցեղասպանությունների մասին՝ որպես մարդկության դեմ հանցագործություններ եւ կենտրոնանալ Հայոց ցեղասպանության խնդրի վրա, որը ժամանակակից աշխարհի առաջին ցեղասպանությունն է, սակայն ամբողջ աշխարհի կողմից մինչ օրս չի ճանաչվել ու դատապարտվել:


© 2009 ARMENPRESS.am